Նոր սահմանափակումներ Ռուսաստանի դեմ․ Շվեյցարիան ընդունել է ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթը

Շվեյցարիայի իշխանություններն ընդլայնել են Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները՝ միանալով ԵՄ-ի պատժամիջոցների 20-րդ փաթեթով նախատեսված մի շարք լրացուցիչ միջոցառումների։



«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ համապատասխան որոշումը կայացրել է երկրի Դաշնային խորհուրդը։



«Դաշնային խորհուրդն օգոստոսի 19-ին որոշել է ընդունել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթով սահմանված հավելյալ սահմանափակումները»,- նշված է հաղորդագրության մեջ։



Ակնկալվում է, որ նոր սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 20-ից և կանդրադառնան էներգետիկայի, առևտրի, ինչպես նաև ֆինանսական ոլորտների վրա։