«Հայրենիքի փրկության շարժում»-ից հայտնում են, որ շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, դիմելով ԱԺ-ի շենքի մոտ հավաքված ժողովրդին, ասել է․
«Նիկոլի հետ միայն խոսելու մի բան ունենք՝ քննարկել, թե ոնց է հեռանալու իշխանությունից: Թող գա, մենք իրեն թելադրենք, թե ինչ պահանջներ ունենք, ոնց պետք է հեռանա: Մենք կմնանք այստեղ, կսպասենք ԱԺ պատգամավորներին կամ նրանց կբերենք, որ գան, քվեարկեն, Նիկոլին հեռացնեն: Պատրաստվե՛ք, ամբողջ գիշեր այստեղ ենք մնալու»։