ՊՆ-ն՝ Ճամբարակի վթարից տուժած զինծառայողների վիճակի մասին

Ճամբարակում տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողներից 3-ը հետազոտվել են, որևէ բժշկական միջամտության անհրաժեշտություն չունեն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:



«Մյուս երեքի կյանքին վտանգ չի սպառնում, նրանք գտնվում են հոսպիտալի բժիշկների հսկողության տակ»,- ասվում է հաղորդագրության մեջ: