Երևանի Նալբանդյան 50 հասցեում ապամոնտաժվել են շենքի կցակառույցները

Նալբանդյան 50 հասցեում ապամոնտաժվել են շենքի՝ գրեթե ամբողջ երկարությամբ ձգվող կցակառույցները։


Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:


«Հանրային տարածքները պետք է ծառայեն հանրությանը։


Ազատված տարածքը բարեկարգվելու է՝ հետիոտներին վերադարձնելով ազատ, անվտանգ և հարմարավետ տեղաշարժվելու հնարավորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: