ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ հասնելով մինչև +40 աստիճանի:
«Օգոստոսի վերջին տասնօրյակում որոշել է մեզ եղանակային անակնկալներ մատուցել»,- ասել է Սուրենյանը, ապա մանրամասնել.«Օգոստոսի 23-ից 24-ը ընկած ժամանակահատվածում Իրաքի շրջաններից Հայաստան կներթափանցեն արևադարձային տաք հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը հատկապես ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 21-ի հետ համեմատ կբարձրանա 5-6 աստիճանով: Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 24-ին՝ լեռնային մարզերում հասնելով 32-33 աստիճանի, նախալեռնային գոտիներում սպասվում է մինչև 36-37 աստիճան տաքություն, իսկ հովտային գոտիներում, որոնք են՝ Արարատյան դաշտը, Երևանը, Սյունիքի հովիտները, օգոստոսի 24-ից ցերեկային ժամերին կանխատեսվում է մինչև 38-40 աստիճան տաքություն»:
Ըստ Սուրենյանի՝ բարձր ջերմային ֆոնը կտևի ընդամենը 3-օր՝ օգոստոսի 23-ին, 24-ին, 25-ին:
«Օգոստոսի 26-ից սկսած՝ արևադարձային տաք օդի ալիքը աստիճանաբար կնահանջի, և օդի ջերմաստիճանը կսկսի նվազել: Օգոստոսի 21-ից 24-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, օգոստոսի 25-ին և 26-ին՝ երեկոյան ժամերին, հատկապես հյուսիսային շրջաններում կդիտվեն ամրոպային բույթի կարճատև անձրևներ»,- ասել է նա:
Ավելի վաղ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից հայտնել էին, որ ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով, սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: