Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօրվանից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի որոշումը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը 2026 թվականի համար մաքսատուրքի արտոնությամբ լրացուցիչ հատկացված 5000 միավոր էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների բաշխման ապահովումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Մաքսատուրքի արտոնությամբ տրամադրվող լրացուցիչ 5000 միավորից՝
500 միավորը նախատեսվում է հատկացնել անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի շրջանակներում ներմուծում իրականացնող սուբյեկտներին։
4500 միավորը նախատեսվում է հատկացնել անհատ ձեռնարկատերերին, իրավաբանական անձանց և ֆիզիկական անձանց։