Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կուղարկվեն 11 վագոն ցորեն և 4 վագոն գարի

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կուղարկվեն 11 վագոն ցորեն և 4 վագոն գարի։


Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ 11 վագոն ցորեն՝ 1108 տոննա ընդհանուր քաշով, և 4 վագոն գարի՝ 273 տոննա ընդհանուր քաշով, օգոստոսի 21-ին Բալաջարի կայարանից կուղարկվեն Բյոյուք-Քեսիքի ուղղությամբ։


Նշենք, որ մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարանցմամբ ուղարկվել է ավելի քան 47 հազար տոննա հացահատիկ, մոտ 9 հազար տոննա պարարտանյութ, 1136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1114 տոննա ածուխ և 67 տոննա փայտանյութ։


Միևնույն ժամանակ մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է արտահանվել մոտ 15 հազար տոննա դիզելային վառելիք և ԱԻ-92 ու ԱԻ-95 մակնիշի մոտ 5 հազար տոննա բենզին։