Փրկարարները անտառում ոտքը վնասած քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնությանը

Օգոստոսի 20-ին՝ ժամը 18։36-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի անտառում ոտքը վնասած քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։



Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։



Փրկարարները, օպերատիվ արձագանքելով իրավիճակին, դժվարամատչելի հատվածից քաղաքացուն մոտ 600 մ իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։



Տուժածը տեղափոխվել է բժշկական կենտրոն։