Մահացել է Queen ռոք խմբի բաս-կիթառահարներից Բարի Միթչելը

Queen-ի վաղ շրջանի բաս-կիթառահար Բարի Միթչելը մահացել է։ Այս մասին հայտնել է Queen Productions-ի արխիվի ղեկավար Գրեգ Բրուքսը։


Միթչելը Queen-ի երկրորդ բաս-կիթառահարն էր։ Նա խմբում հանդես է եկել 1970-1971 թվականներին՝ մոտ վեց ամիս, և այդ ընթացքում մասնակցել է 13 համերգի, որոնց մեծ մասը կայացել է Մեծ Բրիտանիայում։


Միթչելը նաև բասային պարտիաներ է գրել Queen-ի վաղ շրջանի հայտնի ստեղծագործությունների, այդ թվում՝ Liar և Son and Daughter երգերի համար։