Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «ԱՆՈՒՇԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՎԵՏԻՔԻ» Ա/Ձ-ում։ Իրականացված նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է , որ տնտեսավարողի կողմից իրացվող խաղալիքներից մեկի բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար թունավոր նյութեր։


Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝


  • արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման,
  • արտադրանքի հետկանչման,
  • և արտադրանքի ոչնչացման վերաբերյալ։

Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել վերոնշյալ խաղալիքը, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջության հնարավոր վնաս պատճառելու ռիսկից խուսափելու նպատակով։