Ծանրամարտի պատանիների ու մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային 4-րդ օրը Հայաստանն ունի երկու մասնակից

Ծանրամարտի պատանիների ու մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային 4-րդ օրը Հայաստանն ունի երկու մասնակից:

Երևանի ժամանակով 16:00-ին պատանիների 65 կգ քաշային կարգում հանդես կգա Մյասնիկ Կարապետյանը: Այդ մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։

 

Ժամը 18:00-ին մինչև 15 տարեկանների 70 կգ քաշային կարգում կմրցի Հայկ Մովսիսյանը: