Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանից Հայաստան իրականացվել է հերթական մատակարարումը Ադրբեջանի տարածքով։
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ինչպես նշվում է, Բալաջարի կայարանից դեպի Բյոյուկ-Կեսիկ ուղղությամբ ուղարկվել է պրոպանով 7 վագոն՝ ընդհանուր 242 տոննա քաշով։
Նշվում է, որ մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցմամբ ուղարկվել է ավելի քան 50 հազար տոննա ցորեն, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ, 1172 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1114 տոննա ածուխ և 67 տոննա փայտանյութ։
Բացի այդ, առ այսօր Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 15 հազար տոննա դիզվառելիք, ինչպես arī ԱԻ-92 և ԱԻ-95 մակնիշների շուրջ 5 հազար տոննա բենզին։