«Այդ գրողի տարած նեղուցը բաց է». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց է, իսկ Իրանի պատասխանը Վաշինգտոնի գործողություններին բավականին զուսպ է եղել։ Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Axios-ին տված հարցազրույցում։


 

«Այդ գրողի տարած նեղուցը բաց է։ Իրանի պատասխանը շատ զուսպ է եղել։ Նրանք չեն ուզում, որ մենք կրկին հարված հասցնենք նրանց»,- ասել է Թրամփը։


 

Axios-ի տեղեկություններով՝ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար Բրեդ Քուփերը նույնպես հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում միջազգայնորեն ճանաչված ծովային երթուղիները զերծ են իրանական ծովային ականներից։ Նա ականազերծումը անվանել է կարևոր փուլ։

 


Միևնույն ժամանակ, ինչպես նշում է Reuters-ը, նեղուցով լիարժեք առևտրային նավագնացությունը մնում է զգալիորեն ցածր սովորական ծավալներից։