«Մենք պատերազմ չենք փնտրում, բայց և անպատասխան չենք թողնի ցանկացած ագրեսիա». Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը պատերազմ չի փնտրում, բայց և ցանկացած ագրեսիա անպատասխան չի թողնի։ Այս մասին նա հայտարարել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ մեկնելուց առաջ, որտեղ նա մասնակցելու է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին։


«Մենք պատերազմ չենք փնտրում, և սա այն հստակ ուղերձն է, որը մենք մինչ օրս հասցրել ենք ամբողջ աշխարհին»,- հայտարարել է նա։


Փեզեշքիանի խոսքով՝ տարածաշրջանում անկայունությունն ու լարվածությունը շահավետ չեն ոչ մի երկրի։