Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է հարցին, թե Բիշքեկում հանդիպմանը ինչ են քննարկելու ՌԴ նախագահ Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Պեսկովը
կարևորել է բարձր մակարդակի յուրաքանչյուր շփում և մասնավորապես ասել. «Նախագահը, բնականաբար,
կօգտագործի այդ հանդիպումը՝ մեր փաստարկը կրկնելու համար։ Բայց մենք չենք կարող
ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը։ Եվ, իհարկե, հայերն իրենք պետք է կայացնեն
իրենց ճակատագրի վերաբերյալ որոշումը։ Եվ մենք հենց դա ենք առաջարկում անել՝
անցկացնել հանրաքվե»։
Պեսկովի
խոսքով՝ դա են առաջարկել անել նաև ԵԱՏՄ պետությունների ղեկավարները, որոնք
համապատասխան հայտարարությունն ընդունել են Աստանայում վերջերս կայացած
գագաթնաժողովում։
«Դե, ահա
այս ամենի վերաբերյալ էլ կընթանա զրույցը»,- ասել է Պեսկովը: