Հյուսիսային Կիպրոսում եռօրյա սուգ է. նավի կողաշրջումից զոհվել է 8 մարդ, 23-ը դեռ համարվում է անհետ կորած

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ նավի կողաշրջումից հետո քսաներեք մարդ մինչ այժմ համարվում է անհետ կորած։ Որոնողական խմբերին միացել են ջրասուզակները, որոնք ջրերի խորքում փնտրում են ողջ մնացածներին։


Կիրակի օրը Գիրնեից Մերսին ուղևորվող 267 ուղևորով նավը կողաշրջվել է, որի հետևանքով զոհվել է 8 մարդ։ Սկսվել է հետաքննություն, ութ մարդ ձերբակալվել է։


Հյուսիսային Կիպրոսի վարչապետ Ունալ Ուստելի խոսքով՝ միջադեպի բոլոր ասպեկտներով կանցկացվի հետաքննություն։ «Նույնիսկ եթե պարզվի նվազագույն անփութություն, մեղավորները և պատասխանատու անձինք անպատիժ չեն մնա»,- հայտարարել է վարչապետը։


Իշխանությունները ձերբակալել են նավի կապիտանին և անձնակազմին՝ հարցաքննության համար։


Հյուսիսային Կիպրոսը եռօրյա սուգ է հայտարարել։