Սեպտեմբերի 5-ին տեղի կունենա Արմեն Գրիգորյանի՝ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսը

ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է․


«Սիրելի՛ ընկերներ,

Ուրախ եմ կիսվելու ձեզ հետ մի կարևոր նորությամբ․ իմ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գիրքն արդեն տպագրված է և պատրաստ է հանձնվելու ընթերցողների դատին։

Այս գիրքը 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխության և «քայլ արա, մերժիր Սերժին» շարժման մեր համատեղ պայքարի, անցած ճանապարհի ու ներքին խոհերի մասին է։

Գրքի շնորհանդեսը տեղի կունենա շուտով՝ սեպտեմբերի 5-ին, որի մանրամասների մասին առանձին կտեղեկացնեմ։
Իսկ նրանց համար, ովքեր արդեն իսկ ցանկանում են գիրքը ձեռք բերել օնլայն, այն հասանելի է հետևյալ հղումով՝