«Համաշխարհային պրակտիկայից պետք է բացառել զինված հակամարտությունների հրահրումը». Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրներին կոչ է արել «ներդնել բոլոր հնարավոր ջանքերը՝ համաշխարհային պրակտիկայից բացառելու համար զինված հակամարտությունների հրահրումը»։


«Կցանկանայի հիշեցնել, հարգելի բարեկամներ, որ այսօր սեպտեմբերի 1-ն է՝ այս օրը Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբն է։ Մենք պետք է անենք ամեն ինչ՝ համաշխարհային պրակտիկայից զինված հակամարտությունների ցանկացած հրահրում բացառելու համար»,- ասել է Պուտինը ՇՀԿ պետությունների ղեկավարների նիստի ժամանակ։