ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է:


Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Քննչական կոմիտեից:


Ավելի վաղ հայտնել էինք, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գ․ Խ․-ի, վերջինիս որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։ 


Քրեական վարույթի շրջանակում որոշում է կայացվել դատարան ներկայացնելու համար Գ․ Խ․-ին ձերբակալելու վերաբերյալ։