ՇՀԿ գագաթնաժողովի ընթացքում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: ՌԴ նախագահի ընդգծմամբ՝ Մոսկվայի ու Անկարայի տնտեսական փոխգործակցությունը շարունակում է պահպանել բարձր մակարդակը, իսկ Թուրքիան հանդիսանում է Ռուսաստանի արտոնյալ գործընկերներից մեկը թե՛ արտաքին քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում:
Թուրքիայի նախագահն իր հերթին փաստել է, որ երկկողմ հարաբերություններն այսօր գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա: Նա հայտնել է, որ «Աքքույու» ատոմակայանի շահագործմանն ընդառաջ իրականացվող աշխատանքները թևակոխել են եզրափակիչ փուլ, և Պուտինին հրավիրել է համատեղ մասնակցելու կայանի գործարկման արարողությանը: Էրդողանը նաև նշել է, որ «Աքքույու» ԱԷԿ-ի բացումից հետո Թուրքիան նախատեսում է Ռուսաստանի հետ միասին նոր ատոմակայանների կառուցմանն ու գործարկմանն ուղղված հաջորդական քայլեր ձեռնարկել: