Ամենամեծ հարձակումը դեռ առջևում է. Թրամփը զգուշացրել է Իրանին

Միացյալ Նահանգները խոշոր հարվածներ է հասցրել իրանական թիրախներին Հորմուզի նեղուցի մոտակայքում։ Այս մասին Truth Social-ի իր էջում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։


Թրամփի խոսքով՝ ռազմական գործողությունը պատասխան է Հորմուզի նեղուցում ծովային ականներ տեղադրելու Իրանի ձախողված փորձին, ինչպես նաև Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ արձակված ութ հրթիռներին, որոնք բոլորն էլ խոցվել են։


ԱՄՆ նախագահը նաև զգուշացրել է, որ Թեհրանի կողմից պատասխան գործողությունների դեպքում Միացյալ Նահանգները պատրաստ է հասցնել նոր, առավել հզոր ու մասշտաբային հարվածներ։Թրամփը նաև հայտարարել է, որ ամենամեծ հարձակումը դեռ առջևում է, և դրա հետևանքով, իր խոսքով, Իրանի Իսլամական Հանրապետությունից «շատ քիչ բան կմնա»։