Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի գյուղում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը հրշեջ-փրկարարները մարել են 54-ամյա Գառնիկ Ա․-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։