Մրգավանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ անհատ ձեռնարկատեր Պետիկ Միքայելյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արարատի մարզ, գյուղ Մրգավան, Նժդեհի 32) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողությամբ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:


 

Այսպես՝

  • սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում և ախտահանում, բացառվի կամ նվազագույնի հասցվի օդից փոխանցվող աղտոտումը և ապահովվի համարժեք աշխատանքային պայմաններ` գործողությունները հիգիենիկ պայմաններում կատարելու համար,

  • սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կիրառել հիգիենայի պատշաճ մեթոդներ՝ ներառյալ աղտոտումից պաշտպանումը և միջատների դեմ պայքարը,

  • պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, հեշտորեն մաքրվող ու ախտահանվող չեն եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,

  • առաստաղները նախագծված և կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

  • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումների և այլ մակերևույթները չեն պահվել նորոգ վիճակում։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: