Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արման Պողոսյանն ազատվել է Ֆինանսների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ֆինանսների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արման Պողոսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Ավագ Ավանեսյանն ազատվել է Ֆինանսների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ֆինանսների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ավագ Ավանեսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշվում է որոշման մեջ: