Պուտինը ցուցում է տվել կեսգիշերից երեք օրվա ընթացքում hարվածներ չհասցնել Կիևին. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է սեպտեմբերի 5-ի կեսգիշերից երեք օրվա ընթացքում չհարվածել Կիևին։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


Պեսկովի խոսքով՝ որոշումը կապված է Ուկրաինայի մայրաքաղաքում ամերիկացի բանակցողների շփումների նախապատրաստման և անցկացման հետ։


«Ռուսաստանի նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Պուտինը ցուցում է տվել այսօր կեսգիշերից սկսած երեք օրվա ընթացքում հարվածներ չհասցնել Կիևին։ Դա կապված է Կիևում ամերիկացիների շփումների նախապատրաստման և անցկացման հետ»,– ասել է Պեսկովը։


Այսպիսով, հրահանգը նախատեսված է մինչև սեպտեմբերի 8-ը։


Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ուկրաինայի զինված ուժերում նույնպես սեպտեմբերի 5-ի կեսգիշերից մինչև սեպտեմբերի 8-ը կրակի դադարեցման ռեժիմ է հայտարարվել։