«Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է

Սեպտեմբերի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում «Ուիգմոր» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված երեխան մահացել է, հայտնում է Shamshyan.com-ը։


Դեպքի վայր մեկնած իրավապահները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 8-ամյա Հ․ Մ․-ն է։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։