Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի
նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են առևտրատնտեսական
և մարդասիրական համագործակցության մի շարք արդիական հարցեր»,- ասվում է հաղորդագրության
մեջ։
Նշվում է նաև, որ նրանք պայմանավորվել են
ակտիվացնել երկկողմ շփումները տարբեր մակարդակներում։