Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկի պաշտոնատար անձը: Այս մասին 1lurer.am-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«ՔԿՀ պաշտոնատար անձի կողմից ապօրինի գործողության համար կաշառք ստանալու, դրան օժանդակելու և խմբի կազմում նախնական համաձայնությամբ կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկի պաշտոնատար անձը»,- հայտնեցին կոմիտեից: