Վարորդը ստացավ կարգապահական տույժ, հուսամ՝ սա զսպող միջոց կլինի․ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության քարտուղար

«Գյումրեցի վարորդը կարգապահական տույժի է ենթարկվել»։


Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Էդգար Բաղդասարյանը։


«Վարորդը ստացավ կարգապահական տույժ։


Հույս ունեմ՝ սա զսպող և նախազգուշացնող միջոց կլինի նաև մյուս վարորդների համար, որպեսզի այսուհետև առավել զգոն լինեն, հարգալից վերաբերվեն քաղաքացիներին և պատշաճ կատարեն իրենց աշխատանքային պարտականությունները։


Քաղաքացու նկատմամբ հարգանքը հանրային ծառայություն մատուցողի պարտականությունն է»,- ասվում է գրառման մեջ։


Ավելի վաղ խմբակցությունն ահազանգել էր, որ Գյումրու քաղաքային իշխանությունը ուղիղ իմաստով վտանգում է գյումրեցիների կյանքը: Խնդիրը կապված էր հանրային տրանսպորտի հետ։

803324140_2490108074835031_3414179136761894833_n.jpg (98 KB)