Կրթական խնդիրների շուրջ քաղաքական խոսույթը ծայրահեղացվում է, խոսույթը ստեղծողները ինքնապահպանման խնդիր ունեն

«Ռեստարտ» հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 


Կրթական խնդիրների շուրջ քաղաքական խոսույթը ծայրահեղացվում է, քանի որ խոսույթը ստեղծողները ինքնապահպանման խնդիր ունեն: Ու սա տեղի է ունենում ցանկացած հարցի դեպքում:


Հիմա գրագիտության խնդիրը քննարկվում է, քանի որ միջազգային հեղինակավոր զեկույցում հայտնվել ենք 2025-ին այդ հետազոտությանը միանալու բերումով: Իսկ վստահ ե՞ք, որ 10 կամ 20 տարի առաջ չէինք հայտնվի: Այս հարցը իմ մոտ ծագեց, քանի որ, ես շատ լավ հիշում եմ 2010 և 2015 թվականների դպրոցական կրթության վիճակը, ես իմ աչքերով եմ տեսել բանակում գրել-կարդալ չիմացող բազմաթիվ տղաների:


Այս հարցը պետք է վեր դասել նեղ անձնական ու քաղաքական շահերից և կրթական համակարգում աշխատել արտակարգ դրության պայմաններում նախորդ կրթական ցիկլը ավարտած մարդկանց հետ՝ ալտերնատիվ կրթական ծառայություններ ստեղծելու միջոցով:


Հասկանալի է, որ նոր հանրակրթական չափորոշիչները տեսականորեն պիտի, որ ապահովեն ավելի լավ արդյունքներ: Հասկանալի է նաև այդ ռեֆորմի դեմ «ապստամբած» կաստայի փորի մուրազը: