Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ

Միջազգային հեծանվավազքի մրցաշարի անցկացման նպատակով Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ։ 

 

Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը հետևյալ հատվածներում.

 

Հանրապետության հրապարակ, Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծի պողոտա և Խանջյան փողոց, Վազգեն Սարգսյանի, Ագաթանգեղոսի, Գրիգոր Լուսավորչի, Արգիշտիի փողոցներում:


Հրազդանի կիրճում, Ուրուգվայի հրապարակում, Պարոնյան, Լեոյի, Սարյան փողոցում, Պապ թագավորի փողոցներում:

 

Մաշտոցի-Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկից դեպի Հաղթանակի կամուրջ,

Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Հաղթանակի կամուրջ՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից հատվածում,

 

Հաղթանակի կամրջից դեպի Գրիգոր Լուսավորչի փողոց՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից հատվածում։