Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր համաժողովի 70-րդ նստաշրջանի շրջանակներում Վիեննայում տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հանդիպումը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Դավիթ Խուդաթյանը։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը, Ավստրիայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, ՀԱԷԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և հայկական պատվիրակության այլ անդամներ։
Կողմերը քննարկել են ԱԷՄԳ-ի հետ ոլորտային համագործակցության ընթացիկ և առաջիկա ծրագրերը, մասնավորապես՝ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ընթացքն ու նոր ատոմակայանի մոդելի ընտրությանն առնչվող հարցերը։
Դավիթ Խուդաթյանը հաստատել է Ռաֆայել Գրոսիի հրավերը Հայաստան՝ մասնակցելու COP17-ի շրջանակներում նախատեսվող միջոցառումներին։