Քաղաքացիակենտրոն լրատվություն
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ տեղի կունենա առաջիկայում»։
Այս մասին Life-ի լրագրող Ալեքսանդր Յունաշևին տված մեկնաբանությունում հայտարարել է Ռուսաստանի պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը։
Մեկնաբանելով Քուշների խոսքերը՝ Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցություններից հետո Մոսկվա այցելելու մասին՝ Ուշակովը նշել է․ «Ես չեմ բացառում, որ նրանք կգան Մոսկվա»։
«Առաջիկայում»,- պատասխանել է ՌԴ նախագահի օգնականն այն հարցին, թե հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՞, թե՞ ուրբաթ։