Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում

Հոկտեմբերի 28-31-ը Երևանում կանցկացվի վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը։


Մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Լեհաստանի, Լատվիայի, Էստոնիայի, Վրաստանի և Ուկրաինայի հավաքականները։


Առաջնության հանդիպումները կանցկացվեն «Գազպրոմ Արմենիա» ուսումնամարզական համալիրում։