Միրզոյանն ու Բայրամովը նախատեսում են հանդիպել Նյու Յորքում

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նախատեսում են հանդիպել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով առաջիկա հանդիպման ժամկետների վերաբերյալ հարցին։


«Մենք նախատեսում ենք Նյու Յորքում հանդիպել՝ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ Վերջնական պայմանավորվածություն դեռ չկա, գրաֆիկներից է կախված»,– ասաց նա։