Լեհաստանում ԱՄՆ մշտական ռազմաբազայի ստեղծման դեպքում այն կկոչվի «Ֆորտ Թրամփ»՝ ի պատիվ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին։
Նրա խոսքով՝
նախագծի հաստատումը «միայն ժամանակի հարց է»։ Նավրոցկին հույս է հայտնել, որ բազան
կկառուցվի մինչև Թրամփի նախագահական ժամկետի ավարտը՝ 2029 թվականը, և նա անձամբ
կկարողանա մասնակցել դրա բացմանը։
Ներկայումս
Լեհաստանում ռոտացիոն հիմքով գտնվում է մոտ 10.000 ամերիկացի զինծառայող։ Վարշավան
նաև պատրաստ է ընդունել Գերմանիայից ԱՄՆ զինվորականների մի մասին, եթե Վաշինգտոնը
կրճատի նրանց ներկայությունը այնտեղ։
Բազան ստեղծելուց
առաջ կողմերը պետք է լուծեն մնացած վարչական և ֆինանսական հարցերը։ Այն
Լեհաստանում տեղակայելու գաղափարը 2018 թվականին առաջարկել էր Լեհաստանի այն
ժամանակվա նախագահ Անջեյ Դուդան։