ԱԽ քարտուղարը և ՄԹ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։


Անդրադարձ է կատարվել ռազմավարական գործընկերության շրջանակներում երկկողմ համագործակցությանը վերաբերող տարբեր օրակարգային հարցերի։


Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր և երկկողմ հետաքրքրության այլ թեմաներ։