«Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանի լարման տրանսֆորմատորը 1969 թվականի արտադրության էր. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

ՀԷՑ-ի «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանի մասին.

 

 

Ենթակայանում տեղի ունեցած հրդեհի փաստով Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ. իրականացվում է նախաքննություն։

 

 

 ՀԷՑ-ի պատվիրակմամբ մեկնարկել և իրականացվում է նաև անկախ համալիր փորձաքննություն։

 

ՀԷՑ-ի Անվտանգության և Վերահսկողության տնօրենությունում, զուգահեռաբար նաև Տեխնիկական տնօրենությունում միաժամանակ տեղի են ունենում երկու ծառայողական քննություններ։

 

Հ.Գ. Նկարում հրդեհված 40.000 կՎԱ հզորության, 110/6 կՎ լարման տրանսֆորմատորի պիտակն է. այն 1969 թվականի արտադրության էր։