Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը շրջայց կատարելիս պահատան հարակից ասֆալտապատ տարածքում հայտնաբերել է կարմիր պոլիէթիլենային ցանցով ամրացված փաթեթ։ Փաթեթում առկա է եղել 2 բջջային հեռախոս։ Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:

Մեկ ժամ անց Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում տեղակայված տեսահսկման համակարգի միջոցով «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի տարածքից դուրս նկատվել է մարդկային շարժ, այնուհետև՝ ներնետվող անհայտ առարկա։ Ծառայության կողմից արված ահազանգի արդյունքում կատարվել է տեղազննություն, և հայտնաբերվել ևս մեկ կարմիր պոլիէթիլենային ցանցով ամրացված փաթեթ, որում նույնպես առկա է եղել 2 բջջային հեռախոս։
Դեպքերի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։
