ՌԴ-ում դիզելային վառելիքի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև հոկտեմբերի վերջ

Ռուսաստանի իշխանությունները պատրաստում են դիզելային վառելիք արտադրողների համար արտահանման արգելքը ևս մեկ ամսով՝ մինչև հոկտեմբերի վերջ երկարաձգելու փաստաթուղթ։ ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել է ոլորտի աղբյուրը։ Նրա խոսքով՝ փաստաթուղթն այժմ համաձայնեցման փուլում է։


Արտադրողների համար գործող արգելքի ժամկետը լրանում է սեպտեմբերի 30-ին։ Իսկ դիզելային վառելիք չարտադրող ընկերությունների համար արտահանման արգելքը գործում է մինչև 2027 թվականի հունվարի 31-ը։