ԱՄՆ-ն ու Չինաստանը 30 մլրդ դոլարի ապրանքների շուրջ մաքսատուրքերի համաձայնագիր են ձեռք բերել

ԱՄՆ-ն ու Չինաստանը պայմանավորվել են «30-ը 30-ի դիմաց» մեխանիզմի շուրջ, որը նախատեսում է առավել բարենպաստ մաքսատուրքերի կիրառում ոչ զգայուն կատեգորիաների ապրանքների նկատմամբ՝ յուրաքանչյուր կողմից մոտ 30 միլիարդ դոլար գումարի չափով։ 


Համաձայնագրի համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից Չինաստանից ներմուծվող ապրանքների թվում գերակշռելու են կենցաղային տեխնիկան, իսկ Չինաստանի կողմից ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների թվում՝ գյուղատնտեսական ու պարենային ապրանքները, ինչպես նաև բժշկական սարքավորումները։