Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով առաջիկա օրերի և ամբողջ ամսվա եղանակային կանխատեսումները:
Սուրենյանը նշել է, որ հոկտեմբերի 1-3-ը Հայաստանը կշարունակի գտնվել տեղումնաբեր ցիկլոնի ազդեցության գոտում, սպասվում են անձրևներ, որոնք կդադարեն հոկտեմբերի 4-ին:
Հոկտեմբեր ամիսն, ընդհանուր առմամբ լինելու է կլիմայական նորմայի սահմաններում, տեղումները՝ նորմայից շատ: Ըստ Սուրենյանի՝ սա նշանակում է, որ սպասվում է ոչ տաք և տեղումնառատ հոկտեմբեր:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: