Շաքիում տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է. կյանքին սպառնացող վտանգ չունենք․ Ավանեսյան

Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, ստանում է անհրաժեշտ և վիճակին համարժեք բուժօգնություն. կյանքին սպառնացող վտանգ չունենք: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։


Նախարարի փոխանցմամբ՝ երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ստացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն:


Հարգելի´ լրագրողներ, հորդորս է հարգել բուժառուի և նրա ընտանիքի անձնական սահմանները, չխախտել նրանց անձնական տարածքը:


Հավատացած եղեք´, որ բժշկական անձնակազմը արել և անում է առավելագույնը: