ՀՀ 5 մարզում հոկտեմբերի 3-ի գիշերը սպասվում է -3, -4 աստիճան ցուրտ. հորդոր՝ իրականացնել բերքահավաք

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C, իսկ հողի մակերևույթին՝ −3…−4°C:


Կենտրոնը հորդորում է իրականացնել բերքահավաք: