Այնթապում բախվել են «Մերսեդես»-ն ու անչափահաս աղջկա վարած մոպեդը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Հոկտեմբերի 1-ին ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում։


Ժամը 20։15-ի սահմաններում Այնթապ գյուղի 10-րդ փողոցում՝ «Արամե» մարկետի դիմաց, բախվել են «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան և անչափահա աղջկա վարած մոպեդը։



Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը նախ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ապա՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։