Վարչապետի որոշմամբ՝ ԱԱԾ տնօրենի տեղակալն ազատվել է պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիթ Սանամյանն ազատվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով՝


Դավիթ Սանամյանին ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ: