Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների ամիսներ տևած ամենօրյա, համատեղ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Վրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ իրավապահների կողմից սպանության, խուլիգանության, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և կրելու մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ-ից։
Նա մեղադրվում է 2026 թվականի փետրվարին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հրազենի գործադրմամբ սպանություն կատարելու համար:
Երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցության արդյունքում տղամարդու էքստրադիցիան կիրականացվի սահմանված կարգով։
Հիշեցնենք, որ դեպքի առնչությամբ հետախուզվող մյուս անձանց ՆԳՆ ոստիկանության ծառայողները հայտնաբերել էին դեռևս հուլիսին։