Վահե Հովհաննիսյանի նախագահությամբ քննարկվել են հարկային համակարգի արդիականացումն ու 2027թ․ պետական բյուջեի նախագիծը

Հարկային համակարգի արդիականացման ուղղություններն ու 2027 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները քննարկվել են նախարար Վահե Հովհաննիսյանի նախագահությամբ կայացած հասարակական խորհրդի երրորդ նիստում։


Անդրադարձ է կատարվել հարկային քաղաքականության հասցեականությանը, եկամուտների հայտարարագրմանը և սոցիալական ծախսերի լուծումներին, համայնքների հարկային եկամուտների հնարավորությունների ընդլայնմանը և այլ կարևոր հարցերի: