Հոկտեմբերի 5-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացու նկատմամբ տեղի է ունեցել սեռական բնույթի բռնի գործողություններ։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում պարզել են, տուժածի գտնվելու վայրը և մեկնել նրա մոտ որտեղ էլ Երևանի բնակիչ 30-ամյա Կ․ Ղ․-ն ոստիկաններին հայտնել է, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, Սվաճյան փողոցից ոմն Վրեժն իր ավտոմեքենայով տարել է «Սասուն» հյուրանոց, որտեղ, իր նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն է կատարել։ Այնուհետև նրանք մեկնել են Արարատի մարզի գյուղերից մեկը, որտեղ տղամարդը ավտոմեքենայի մեջ, ապա նաև խոտերի մեջ կրկին սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել իր նկատմամբ։
shamshyan.com-ի տեղեկություններով՝ Երևանի քրեական ոստիկանները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ Վրեժը հանդիսանում է Երևանի բնակիչ 49-ամյա Վրեժ Գ․-ն, ով հոկտեմբերի 5-ին սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն։