Խորապես ցավում եմ Կրակովում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Լեհաստանում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ։


«Խորապես ցավում եմ Կրակովում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։


Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին»։


Հիշեցնենք՝ Լեհաստանի Կրակով քաղաքի գլխավոր հրապարակում նոյեմբերի 7-ին կրակոցներ են հնչել։ Զինված անձը մեքենայով մուտք է գործել հրապարակ և կրակ բացել պատահական անցորդների ուղղությամբ։